MLS-ի ղեկավարությունը հայտարարել է ակումբներում մարզական պաշտոնների վերաբերյալ քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Փոփոխությունները, որոնք ստեղծված են ակումբների անձնակազմից, լիգայի ղեկավարներից և լիգայի ներկա և նախկին խաղացողներից կազմված աշխատանքային խմբի կողմից, նպատակ ունեն կենտրոնանալ սևամորթ թեկնածուների` հավաքագրման և քաղաքականության կիրառման մեխանիզմների ուժեղացման վրա:
Փոփոխություններից մեկն այն ր, որ առնվազն մեկ սևամորթ կամ աֆրոամերիկացի ընդգրկվի մարզական պաշտոնի թեկնածուների վերջնական ցուցակում։ Նոր պահանջը կոչված է ցույց տալու հավասար հնարավորությունների գործընթաց բոլոր թեկնածուների համար: Այն թիմերը, որոնք չեն կատարում այս պայմանը, առաջին խախտման համար կստանան մինչև 50 000 դոլար տուգանք, երկրորդի համար՝ մինչև 100 000 դոլար, իսկ հաջորդ խախտման համար՝ ավելի քան 100 000 դոլար:
Անհրաժեշտության դեպքում ամեն տարի նոր տարրեր կավելացվեն այս կանոնադրության մեջ:
























































