Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովան» տեղափոխվելուց հետո ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է տպավորություններով․
«Շատ ուրախ եմ այս ակումբի ֆուտբոլիստը դառնալու առթիվ։ Ցանկանում էի տեղափոխվել «Սլովան», քանի որ այն հիանալի թիմ ունի, երեք տարի անընդմեջ դարձել է առաջնության չեմպիոն, և ունի հարուստ պատմություն։
Սա իմ անձնական աճի համար հիանալի հնարավորություն եմ համարում։ Կանեմ ամեն բան, որպեսզի երկրպագուները սիրեն ինձ։ Թիմից դեռևս ծանոթ եմ միայն վրացի Ջաբու Կանկավայի և Գուրամ Կաշայի հետ, քանի որ ազգային հավաքականների կազմերում խաղացել ենք միմյանց դեմ։ Անհամբերությամբ եմ սպասում մյուս տղաների հետ ծանոթանալուն։ Ցանկանում եմ հնարավորինս շատ տիղոսներ նվաճել «Սլովանի» կազմում և նպաստել եվրագավաթային հաջողություններին»,- ասել է Տիգրան Բարսեղյանը։
Հիշեցնենք՝ կողմերի միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է երեք տարով։ Այն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։