Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Դիլիջան» ակումբը հայտարարել է մի շարք ձեռքբերումների մասին:
Ակումբին է միացել 28-ամյա պաշտպան Ռևիկ Եղիազարյանը:
Ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Իմպուլս», «Ուլիս», «Միկա» և «Արարատ» ակումբներում:

Թիմի շարքերն են համալրել նաև 28-ամյա ուկրաինացի հարձակվող Բոգդան Ռիաբեցը.

28-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Կուբան և 25-ամյա ուկրաինացի պաշտպան Անդրեյ Գլադիշը: