Իսպանիայի արքայական գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» 5-0 հաշվով ջախջախեց «Լեգանեսին»։
Այս հաղթանակը կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի համար դարձավ 500-րդը «Բարսելոնայի» կազմում։ Ընդհանուր առմամբ արգենտինացին «Բարսայի» կազմում մասնակցել է 710 հանդիպման։
Նաև Մեսսին, ով այս խաղում դուբլ էր գրանցել, խփել է իր 499-րդ և 500-րդ գոլերը իսպանական մրցաշարերում՝ Լա լիգայում, Իսպանիայի գավաթում և սուպերգավաթում։ Այս մասին հայտնում է Gracenote Live-ը։