Իսպանական Պրիմերայի 16-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Մալյորկային» և 1-2 հաշվով անակնկալ պարտություն կրել։
Խաղի հաշիվը բացվել է 68-րդ րոպեին․ տանտերերի ֆուտբոլիստ Մատեուսը գրավել է «Մալյորկայի» դարպասն ու առաջ մղել իր թիմին, սակայն խաղավարտին հյուրերը երկու գոլ են խփել ու հաղթանակ կորզել։
80-րդ րոպեին Ֆրանկո Ռոսոն հավասարեցրել է հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Տակեֆուսա Կոբոն խփել է հաղթական գնդակը։
Այս հանդիպումից հետո «Մալյորկան» իր միավորներ թիվը հասցրել է 19-ի և Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Ատլետիկոն» 29 միավորով 4-րդ տեղում է։