«Վեսթ Հեմն» այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱՊԼ-ի 15-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել է «Չելսիին»: Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 3-2 հաշվով հաղթանակով:
«Չելսիի» կազմում գոլեր են հեղինակել Տիագո Սիլվան ու Մեյսոն Մաունտը, իսկ տանտերերի կազմում աչքի են ընկել Լանսինին, Բոուենն ու Մասուակուն՝ հաղթական գնդակը հեղինակելով խաղի 87-րդ րոպեին:
«Չելսին» 15 խաղից հետո 33 միավոր է վաստակել և գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Վեսթ Հեմը» 27 միավորով 4-րդ տեղում է: