Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն՝ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ նախապատրաստվում է փետրվարի 10-ից 16-ը Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Իտալիայի մայրաքաղաք կմեկնի հետևյալ կազմով՝
Ռուդիկ Մկրտչյան (55կգ), Գևորգ Ղարիբյան (60կգ), Սահակ Հովհաննիսյան (63կգ), Կարեն Ասլանյան (67կգ), Մալխաս Ամոյան (72կգ), Կարապետ Չալյան (77կգ), Ռուբեն Ղարիբյան (82կգ), Մաքսիմ Մանուկյան (87կգ), Արթուր Ալեքսանյան (97կգ), Դավիդ Օվասապյան (130կգ)։
ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը ներկա է գտնվել թիմի՝ Օլիմպավանում այսօր կայացած մարզմանն ու ֆոտոշարք պատրաստել:











