«Միլանը» պարտվեց «Սասուոլոյին» Ա Սերիայի 14-րդ տուրի խաղում: Հանդիպումը կայացել է Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 3-1 հաշվով հաղթանակով:
Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացել է «Միլանի» ավագ Ալեսիո Ռոմանյոլին: Շուտով «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամական հավասարեցրել է հաշիվը: 33-րդ րոպեին տանտերերի պաշտպան Սիմոն Կյաերը գրավել է սեփական դարպասը, իսկ երկրորդ կեսի միջնամասում Դոմենիկո Բերարդին ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
«Միլանը» խաղն ավարտեց 10 հոգով. 77-րդ րոպեին Ռոմանյոլին հեռացվել է խաղադաշտից:
«Միլանն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 32 միավորով: «Սասուոլոն» 18 միավոր է վաստակել և բարձրացել է 12-րդ հորիզոնականը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բոլոնյան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Սպեցիային»: