«Բայերն» անպարտելի է Եվրոպա լիգայի խմբային փուլերում մինչ այժմ անցկացրած բոլոր 15 տնային խաղերում, հաղորդում է Opta-ն:
Թիմն այս ցուցանիշով մրցաշարի ռեկորդ է սահմանել։
ԵԼ-ի հինգերորդ տուրի խաղում «Բայերը» հաղթեց «Սելթիկին» (3-2): Դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Անդրիխը, աչքի ընկավ նաև Մուսա Դիաբին։
Նշվում է, որ ԵԼ-ի խմբային փուլում անընդմեջ առանց պարտությունների տնային հանդիպումների քանակով «Բայերը» մրցաշարի ռեկորդակիրն է։