Միլանի «Ինտերը» միացել է արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերը ձեռք բերելու համար մղված մրցապայքարին։
21-ամյա Ալվարեսը հանդես է գալիս «Ռիվեր Փլեյթում» և հանդիսանում է Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուն։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, «Ինտերի» մարզական տնօրենի տեղակալ Դարիո Բակկինը պատրաստվում է մոտ ժամանակներրս մեկնել Հարավային Ամերիկա՝ տեղում ծանոթանալու Ալվարեսի կարողություններին։
Հիշեցնենք, որ 21-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Միլանը», Մադրիդի «Ռեալը» և «Ատլետիկոն»։
























































