Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ընդունել է «Լացիոյին» և 0-3 հաշվով պարտություն կրել:
«Լացիոյի» կազմում դուբլ է ձևակերպել Չիրո Իմոբիլեն՝ երկու դեպքում էլ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Պեդրո Ռոդրիգեսը:
Ի դեպ, մոսկովյան թիմի դարպասը պաշտպանել է 17-ամյա դարպասապահ Դանիլ Խուդյակովը՝ դառնալով ամենաերիտասարդ ռուս դարպասապահը, որը մասնակցել է եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլի խաղին:
«Լոկոմոտիվը» եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը՝ 4 խաղից հետո վաստակած 2 միավորով: Առաջին տեղում թուրքական «Գալաթասարայն» է 12 միավորով: Երկրորդ տեղում «Լացիոն» է (8), իսկ երրորդում՝ «Մարսելը» (4):