ԱԱ-2022-ի ընտրական փուլի 9-րդ տուրում Իտալիայի հավաքականը Հռոմի Օլիմպիկո մարզադաշտում ընդունել է Շվեյցարիային և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։
Գոլերով աչքի են ընկել Սիլման Վիդմերն ու Ջովանի Դի Լորենցոն։
Ռոբերտո Մանչինիի թիմը գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը՝ 7 խաղից հետո վաստակած 15 միավորով։ Շվեյցարիայի ընտրանին երկրոդ տեղում է։
Օրվա մյուս խաղում Անգլիայի հավաքականը Լոնդոնում ընդունել է Ալբանիային և 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Խփած գնդակներով աչքի են ընկել Հարի Մագուայերը, Ջորդան Հենդերսոնն ու Հարի Քեյնը, որը հեթ-տրիկ է ձևակերպել։
Գարեթ Սաութգեյթի թիմը 23 միավորով գլխավորում են I խմբի մրցաշարային աղյուսակը։
Օրվա մյուս խաղերում Լեհաստանի հավաքականը հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Անդորրային, Շոտլանդիան 2-0 հաշվով առավելության է հասել Մոլդովայի նկատմամբ, Հյուսիսային Իռլանդիան նվազագույն հաշվով հաղթել է Լիտվային, Ավստրիան տանը 4-2 հաշվով հաղթել է Իսրայելին, Դանիան՝ Ֆարերյան կղզիներին (3-1), Հունգարիան էլ սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ է ուղարկել Սան-Մարինոյի դարպասը։
























































