Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»։ Նրա գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին, և նա ցանկանում է այն երկարաձգել մինչև 2023 թվականը։ Այս մասին հայտնում է As-ը։
Մոդրիչը շատ է ցանկանում Խորվաթիայի հավաքականի հետ մասնակցել Աշխարհի 2022 թվականի առաջնությանը և այդ մրցաշարին հանդես գալ որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։
Լուկան հույս ունի, որ ԱԱ-ում թիմի մասնակցություննը ապահովվելուց հետո նա կկարողանա կենտրոնանալ «Ռեալում» իր ելույթների վրա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերին Մոդրիչը դարձել է 36 տարեկան։
Այս մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում 11 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։