Նոյեմբերի 9-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացել է NHL կանոնավոր առաջնության «Վաշինգտոն Քեփիթալս» — «Բաֆալո Սեյբերս» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մայրաքաղաքային թիմի հաղթանակով՝ 5:3 հաշվով։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Թոմ Ուիլսոնը։ Եվս մեկ գոլ խփեցին Քոնոր Մաքմայքլը, Քոնոր Շիրին և Ալեքսանդր Օվեչկինը, ով նաև 2 գոլային փոխանցում կատարեցին։ Օվեչկինի համար այս գոլը 741-րդն էր։ Այսպիսով, ռուս հոկեյիստը հավասարվեց Բրետ Հալին, ով NHL կանոնավոր առաջնություններում ռմբարկուների պատմության մեջ զբաղեցնում է 4-րդ տեղը։
🏒 Այլ արդյունքներ
Լոս Անջելես — Տորոնտո — 5։1
Ռեյնջերս — Ֆլորիդա — 4։3