«Ուրարտուի» երիտասարդ ֆուտբոլիստներ Նարեկ Գրիգորյանն ու Նարեկ Աղասարյանը հանդիպում են ունեցել ակադեմիայի սաների հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Նրանք մարզվել են թիմերի հետ և ինքնագրեր բաժանել ակադեմիայի ֆուտբոլիստներին։
Հիշեցնենք՝ Նարեկ Գրիգորյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, իսկ Նարեկ Աղասարյանը հրավեր է ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից։
Մանրամասները՝ «Ուրարտուի» պատրաստած տեսանյութում․