«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի տնային խաղում «Վիտեսի» նկատմամբ տարած հաղթանակը։ Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով։
«Սա խենթ խաղ էր: Ես չեմ սիրում այս խենթ խաղերը: Սա նշանակում է, որ ամեն ինչ կարող է պատահել։
Մենք պետք է հաղթենք և հաղթեցինք։
Մենք հաղթանակի հասանք, բայց ի վերջո երկու գոլ բաց թողեցինք, որոնցից պետք էր խուսափել»,- մեջբերում է Կոնտեին Sky Sports-ը։
«Տոտենհեմը» յոթ միավորով երկրորդն է G խմբում, «Վիտեսը» (6 միավոր) երրորդ տեղում է: