«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի խմբային փուլի «Ատալանտայի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել` դառնալով ՄՅՈՒ-ի ռեկորդակիր եվրագավաթներում։
Հանդիպումը կայացավ Բերգամոյում և ավարտվեց 2-2 հաշվով։
Հանդիպման ժամանակ Ռոնալդուն 36 տարեկան 270 օրական էր։ Ըստ Opta-ի՝ Կրիշտիանուն ամենատարեց խաղացողն է, ով 2+ գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ՈՒԵՖԱ-ի եվրագավաթների մեկ խաղում:
«Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավորով գլխավորեց F խմբում, իսկ «Ատալանտան» 5 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։