Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը չի ցանկանում հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին բելգիացու գլխավոր նպատակը «սերուցքայինների» կազմում խաղալն է։ Չնայած այն հանգամանքին, որ խաղացողը դժգոհ է թիմում իր դիրքից և խաղադաշտում քիչ ժամանակ ստանալուց, Ազարը հասկանում է, որ պետք է համբերատար լինի և շարունակի աշխատել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Բելգիացին մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 53 հանդիպում և դարձել հինգ գոլի հեղինակ։