«Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի արտագնա խաղում «Բոդե Գլիմտից» կրած ջախջախիչ պարտությունը (1-6):
«Այս պահին քիչ բան կարելի է ասել։ Ես կարող եմ միայն ներողություն խնդրել և խոստանալ, որ հնարավորինս շուտ կվերադառնամ հունի մեջ: Այն ամենն, ինչ պետք էր, ասացինք հանդերձարանում, և այն կմնա այնտեղ:
Երբեմն ինչ-որ բան սովորելու համար անհրաժեշտ է ապտակ ստանալ: Այսօր մենք ստացանք այն ապտակը, որին լիովին արժանի ենք։ Մենք պետք է համոզվենք, որ դասեր ենք քաղում այս նվաստացուցիչ պարտությունից և պահպանում ենք ճիշտ վերաբերմունք մրցաշրջանի մնացած հատվածում:
Ես չեմ անհանգստանում, չեմ հիասթափվում, ուղղակի զայրացած եմ։ Վաղվանից մենք պետք է ավելի շատ աշխատենք, քանի որ առջևում խաղեր կան, որոնցում պետք է հաղթել»,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։