Հոկտեմբերի 21-ին՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի «Սլովան» (Սլովակիա) — «Լինկոլն» (Ջիբրալթար) հանդիպումը։
ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը նշանակվել է հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։