«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխություը: Արգենտինացի հարձակվողը, որը Ֆաբրեգասի հետ խաղացել է «Բարսելոնայում», պայմանագրի ավարտից հետո է հեռացել թիմից: Արդյունքում նա ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ.
«Մեսսին շատ երջանիկ է: Այստեղ շատ կան խաղացողներ, որոնց նա ճանաչում է, որոնք խոսում են իսպաներեն: Իհարկե, նա երջանիկ է:
Մեկ շաբաթ առաջ մենք միասին էինք անցկացնում արձակուրդը: Նա ասաց, որ մոտ էր «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն ու արդեն պատրաստվում էր սկսել մարզումները: Բայց արդյունքում նոր պայմանագիր կնքելն անհնար է եղել: Ես շատ էի վշտացել. մենք ընկերներ ենք, ես ինքս երկրպագում եմ «Բարսելոնային», բայց ես ուրախ եմ, որ հիմա մենք կխաղանք միմյանց դեմ»,- Ֆաբրեգասի խոսքերն է փոխանցում Marca-ն: