ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին չի ցանկանում տեղափոխվել «Նյուքասլ Յունայթեդ» իր կնոջ պատճառով: Ֆուտբոլիստի կինն ու նրա գործակալը՝ Վանդա Նառան փորձում է համաձայնության գալ փարիզյան ակումբի ղեկավարների հետ, որպեսզի Իկարդին մնա ակումբում:
Նառան չի ցանկանում հեռանալ Փարիզից, քանի որ այնտեղ արդեն մի քանի բիզնես-նախագիծ է ստեղծել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա արգենտինացին մտադիր է իր օգտակարությունն ապացուցել ու հաղթել մրցակցությունը՝ մեկնարկային կազմում իր տեղն ապահովելու համար:
Իկարդին ՊՍԺ է տեղափոխվել 2019 թվականին «Ինտերից»: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: