Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը կարող է տեղափոխվել իսպանական «Բետիս», հաղորդում է Calciomercato-ն:
Նշվում է, որ «Բետիսը» արդեն պաշտոնական առաջարկ է արել իտալական ակումբին:
Հիշեցնենք, որ 25- ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև՝ ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիան»:
Ա Սերիայի այս մրցաշրջանում Ջանը անցկացրել է 8 հանդիպում: