Կիսապաշտպան Իվան Պերիշիչն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ինտերից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
2022 թվականի ամռանը լրանում է 32-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը, իսկ կողմերը մտադիր չեն այն երկարաձգել, հայտնում է Calciomercato.com-ը:
Խորվաթ ֆուտբոլիստը 2015 թվականից է հանդես գալիս «Ինտերում»:2019/20 մրցաշրջանը նա վարձակալության հիմունքներով անցկացրել է «Բավարիայում»:
Այս ամառ միլանյան ակումբը ցանկանում էր վաճառել Պերիշիչին, բայց ֆուտբոլիստը որոշեց մնալ: