Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2021/2022 մրցաշրջանի առաջնությունը, գրում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Մեկնարկային «Արարատ-Արմենիա»–«Թիմ Ագրո» հանդիպումից առաջ «Արարատ-Արմենիայի» ֆուտզալիստ Խաչատուր Միքայելյանը ստացել է Բարձրագույն խմբի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը (127 գոլ):
Մրցանակը նրան հանձնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման պատասխանատու Միքայել Հասրաթյանը: