Պիզայի հարձակվող Լորենցո Լուկկան հայտնվել է Միլանի հետաքրքրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
21-ամյա հարձակվողը «Պիզա» է տեղափոխվել «Պալերմոյից» անցած ամառ, սակայն հաջորդ տրանսֆերային պատուհանում նա կարող է կրկին փոխել ակումբային գրանցումը:
Լուկան այս մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ և Բ Սերիայի լավագույն ռմբարկուն է: