Հոկտեմբերի 7-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հայաստան Մ-21 — Սերբիա Մ-21 հանդիպումը:
Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի Մ21 հավաքականը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
Մեկնարկային. Ներսեսյան, Գալստյան, Սամսոնյան, Ղուբասարյան, Մկրտչյան, Սերոբյան, Միրզոյան, Աղասարյան, Շաղոյան, Պետրոսյան, Գրիգորյան:
Հանդիպումը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին՞
Հանդիպման տոմսերը, հիշեցնենք, կարող էիք ձեռք բերել այսօր ժամը 12:00-ից սկսած` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից: Տոմսերի արժեքը` 500 դրամ: