Հոկտեմբերի 11-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա — Հայաստան հանդիպումը:
Հայ ֆուտբոլասերներին հատկացվել է հյուսիսային տրիբունայի N117 սեկցիան: Տոմսերը կարելի է պատվիրել առցանց՝ անցնելով հետևյալ հղումով, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Այստեղ նաև կգտնեք մանրամասն տեղեկատվություն մարզադաշտ մուտք գործելու կարգի, ինչպես նաև COVID-19-ի սահմանափակումներով պայմանավորված՝ իրավունքների ու պարտականությունների մասին: