Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն տվել է իր համաձայնությունը «Միլան» տեղափոխվելու հարցում։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, տրանսֆերն ամենայն հավանականությամբ կկայանա առաջիկա ձմռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Իսպանացու տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 18 միլիոն եվրո։