Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Meltwater Champions Chess Tour Finals արագ շախմատի առցանց մրցաշարում:
Արոնյանը վերջին տուրում 2,5-0,5 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Մեր գրոսմայստերն առավելության է հասել առաջին երկու պարտիաներում, իսկ երրորդն ավարտել է ոչ-ոքի:
Այս հաղթանակի շնորիվ Լևոն Արոնյանը վաստակել է 24 միավոր և զբաղեցրել 3-րդ տեղը:
Հիշեցնենք՝ արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի նախավերջին տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն էր։ Հայ շախմատիստը չորս պարտիայում 3-1 հաշվով հաղթանակ էր տարել։