Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարը սկսել են ազատ ոճայինները:
79 կգ քաշային Արման Ավագյանը վստահ հաղթանակ տարավ առաջին սփոփիչ գոտեմարտում՝ Առավելության հասնելով իտալացի մրցակցի նկատմամբ՝ 13:2:
Երկրորդ սփոփիչ գոտեմարտում Արմանը ուժերը կչափի Ֆրանսիայի ներկայացուցչի հետ:
Ավագյանը 1/8 եզրափակչում 4-8 հաշվով պարտվել էր Իրանի Իսլամական հանրապետության ներկայացուցիչ Մոհամադ Նողոդիլարիմիին: