«Չելսին» ցանկանում է պահպանել պաշտպան Տրեվո Չալոբային: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Շիրան:
Հաղորդվում է, որ կողմերի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին, և լոնդոնյան ակումբը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին մինչև 2026 թվականը: «Չելսին» արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալ Ֆրանկ Տրիմբոլիի հետ:
Այս մրցաշրջանում Չալոբան «Չելսիի» կազմում անցկացրել է 7 խաղ բոլոր մրցաշարերում ՝ դառնալով 2 գոլի հեղինակ: