Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարը սկսել են ազատ ոճայինները:
79 կգ քաշային Արման Ավագյանը 1/8 եզրափակչում 4-8 հաշվով պարտվեց Իրանի Իսլամական հանրապետության ներկայացուցիչ Մոհամադ Նողոդիլարիմիին: Մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա, եթե իրանցին դուրս գա եզրափակիչ:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Արմանը 11-0 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուստամ Ռասուևին: