Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի ֆիննական ՀԻԿ-ի դեմ տնային խաղից առաջ կայացած ասուլիսին լրագրողներին հանդիպել է «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը:
«Առաջին տնային խաղն է: Մարտական տրամադրվածություն ունենք: Հուսով եմ՝ կուրախացնենք երկրպագուներին:
Նոր մարզչի հետ դեռ երկու մարզում ենք անցկացրել: Հուսով եմ՝ նա կկարողանա ճիշտ տրամադրել թիմին: Մենք համախմբված թիմ ունենք»,- ասել է Գրիգորյանը: