«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2 -րդ տուրի խաղից հետո կիսվել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի մասին իր կարծիքով:
«Ես սիրահարված եմ Մարկո Վերատիին: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, քանի որ ճնշման տակ նա մնում է հանգիստ և կարողանում է պահել գնդակը և հնարավորություն ստեղծել փոխանցման համար:
Նա արտաքինով բարձրահասակ չէ, բայց երբ նայում ես նրա շարժումներին և խաղին …կարող ես նրա վրա հույս դնել կոմբինացիոն խաղի ժամանակ», – մեջբերում է Գվարդիոլային Manchester Evening News-ը: