Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան, իսկ այժմ մարզական լրագրող Ֆիլիպ Լամը գնահատել է ֆրանսիական ՊՍԺ-ում քաթարցի բիզնեսմենների ներդրած նախագիծը.
«Էյֆելյան աշտարակից և Նոտր Դամից հետո հայտնվել է նոր խորհրդանիշ՝ չափազանց թանկարժեք ֆուտբոլային թիմ: Ֆուտբոլիստներն ավելի հայտնի են, քան ռեփերները, իսկ նրանց մասնակցությամբ տեսանյութերը ամենաշատն են դիտվում:
ՊՍԺ-ն գերիշխում է նաև մոդայի ասպարեզում: Դիզայներ Կրիստել Կոշեն ստեղծել է ՊՍԺ-ի մարզաշապիկը: Այն 3 հազար եվրո արժե: Բեյոնսեն, Լեոնարդո Դի Կապրիոն և Միք Ջագերը մասնակցեցին մերչի ստեղծմանը: Դա բնորոշ է Փարիզին՝ մոդայի մայրաքաղաքին»,- գրել է Լամը The Guardian-ում:
Հիշեցնենք՝ այս ամառ փարիզյան ակումբի շարքերը համալրեցին Լիոնել Մեսսին, Ջանլուիջի Դոնարուման, Սերխիո Ռամոսը և Ժորժինյո Վեյնալդումը: