Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ»-«Վիլյառեալ» հանդիպմանը մասնակցել է Մարկո Ասենսիոն:
«Ռեալի» կազմում Ասենսիոն 200-րդ հոբելյանական հանդիպումն անցկացրեց: Այդ 200 խաղից 127-ը հաղթական ելք է ունեցել: Այդ ընթացքում իսպանացին 40 գոլի հեղինակ է դարձել: 200-ից 135 հանդիպումը Մարկոն անցկացրել է Լա լիգայում, 40-ը՝ ՉԼ-ում, 17-ը՝ ԻԳ-ում, 3-ը՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության շրջանակում, 2-ական խաղ՝ Իսպանիայի Սուպերգավաթի ու ԱԱԱ շրջանակում:
Ասենսիոն «Ռեալի» գույները պաշտպանում է 2015 թ-ից:
🚩 2️⃣0️⃣0️⃣ 👕
👏 @marcoasensio10 👏 pic.twitter.com/XSpmXG1bOs— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) September 26, 2021