Ֆրանսիայի հավաքականի նախկին անդամ, 34-ամյա Սամիր Նասրին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
Գլխավոր պատճառը, ըստ ֆրանսիացու, իր նկատմամբ անարդար վերաբերմունքն է. Նասրիին դոպինգի պատճառով որակազրկել են 18 ամսով:
Նասրին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Մարսելի», «Սևիլյայի» և այլ ակումբներում:
Նրա վերջին ակումբը եղել է «Անդերլեխտը»: Սամիրը 2 անգամ հաղթել է ԱՊԼ-ում, մեկական անգամ Անգլիայի լիգայի գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում: