ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Մետցի» գլխավոր մարզիչ Ֆրեդերիկ Անտոնետիի վերջին հայտարարությունը փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեի մասին.
Խոսելով ֆրանսիացու պահվածքի մասին՝ Անտոնետին ասել է. «Եթե նա ավելի համեստ լիներ, ապա դա նրա համար օգտակար կլիներ»:
«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու Անտոնետին դա ասաց խաղից հետո: Սա հայտարարություն է արված ավելացված ժամանակում կրած պարտությունից հետո:
Ինչ վերաբերում է Կիլիանին, ապա նա հիանալի տղա է և հրաշալի մարզիկ, որը միշտ ցանկանում է հաղթել: Եվ, խոսելով խաղադաշտում տեղի ունեցող երևույթների մասին, անպայման պետք է հաշվի առնել կոնտեքստը:
Ես կարող եմ հասկանալ Անտոնետիի հիասթափությունը ,բայց եթե Կիլիանը ինչ-որ հատկություն էլ ունի, ապա դա համեստությունն է»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Goal-ը: