ԱՄԷ-ում ընթացող 4th Sharjah Masters միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց, Արամ Հակոբյանը պարտվեց, իսկ մեր շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Տիգրան Հարությունյանը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները 5,5 միավորով երկուսն են: Տիգրան Հարությունյանն ունի 4, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը 3,5-ական միավոր:
4th Sharjah Masters-ին մասնակցում է 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար: