«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը նախազգուշացրել է, որ կսահմանափակի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղաժամանակը:
«Տեղափոխությունից անմիջապես հետո նա սկսեց դրական փոփոխություններ մտցնել մեր խաղում: Բայց, իհարկե, առջևում երկար մրցաշրջան է:
Ռոնալդուն ցանկանում է միշտ խաղալ, բայց ես չեմ կարծում, որ դա հնարավոր է», — մեջբերում է Սուլշերին Metro-ն:
Այս ձմռանը Ռոնալդուն դառնում է 37 տարեկան: «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց հետո նա երեք խաղում դարձել է չորս գոլի հեղինակ:























































