«Բարսելոնան» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի նկատմամբ: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Կատալոնական ակումբը կփորձի ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարին, երբ բացվի տրանսֆերային պատուհանը:
Ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվող Լակազետի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: