Սեպտեմբերի 22-ին «Սպեցիան» հյուրընկալել էր «Յուվենտուսին» Ա Սերիայի 5 -րդ տուրի խաղում: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-3 հաշվով: Հյուրերի կազմում գոլերից մեկը խփեց Էմանուել Գյասին՝ խաղի 33-րդ րոպեին:
Գանացին հոյակապ հարվածով գրավեց դարպասի հեռավոր վերին անկյունը, իսկ գոլը նշեց «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով:























































