Իտալական Ա Սերիայի 5-րդ տուրում «Միլանը» հաղթել է «Վենեցիային»: Հանդիպումը կայացել է Միլանի «Սան-Սիրո (Ջուզեպե Մեացա)» մարզադաշտում և ավարտվել է 2-0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 68-րդ րոպեին բացել է «Միլանի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը՝ պաշտպան Տեո Էրնանդեսի փոխանցումից հետո: Այնուհետև Էրնանդեսն ինքն էլ է գոլ խփել:
«Միլանը» 5 տուրից հետո 13 միավոր է վաստակել ու բարձրացել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: «Վենեցիան» 3 միավորով 18-րդ տեղում է: Առաջատարն «Ինտերն» է 13 միավորով: