Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մեցի մրցաշարի երկրորդ փուլում է:
1-ին շրջանում մոտ 2 ժամ տևած պայքարի արդյունքում Խաչանովը 3 սեթում՝ 4:6, 6:1, 6:3 հաշվով պարտության է մատնել Ալեքսանդր Մյուլլերին:
Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի Պետեր Գոյովչիկ-Անտուան Օան զույգի հաղթողը: