Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կյանքից հեռացել է Անգլիայի հավաքականի, «Չելսիի» և «Տոտենհեմի» նախկին հարձակվող Ջիմի Գրիվզը: Նախկին ֆուտբոլիստը կյանքից հեռացել է 81 տարեկան հասակում, հայտնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը:
«Ցավում ենք մեծագույն Ջիմի Գրիվզի մահվան կապակցությամբ: Նա ոչ միայն «Տոտենհեմի» պատմության լավագույն ռմբարկուն էր, այլև լավագույն հարձակվողը, որին երբևէ տեսել է այս երկիրը»,- ասվում է «Տոտենհեմի» տարածած հաղորդագրության մեջ:
Ջիմի Գրիվզը «Տոտենհեմի» պատմության լավագույն ռմբարկուն է (266 գոլ) , ինչպես նաև Անգլիայի առաջնության բաձրագույն դիվիզիոնի լավագույն ռմբարկուն (357 գոլ): Նրա 57 հանդիպման է մասնակցել Անգլիայի հավաքականի կազմում և դարձել 44 գոլի հեղինակ: Բացի «Չելսիից» և «Տոտենհեմից», Գրիվզը հանդես է եկել նաև «Միլանի», «Վեսթ Հեմի» և մի շարք այլ թիմերի կազմերում: