ԱՊԼ 5-րդ տուրում «Էվերթոնը» հյուրընկալվել էր «Ասթոն Վիլային» ու խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ կեսում։
66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մեթի Քեշը։ 3 րոպե անց հյուրերի պաշտպան Լուկա Դինը գրավեց սեփական դարպասը, իսկ 79-ին հանդիպման վերջակետը դրեց Լեոն Բեյլին։
























































