«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը կարող է վերադառնալ Մյունխենի «Բավարիա», որտեղ վարձավճարով հանդես էր գալիս երկու մրցաշրջան առաջ:
Ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ կավարտվի հաջորդ ամռանը և նա կդառնա ազատ գործակալ:
Գերմանացիները պատրաստ են աշխատանքային պայմանագիր ստորագրել ֆուտբոլիստի հետ այս ձմռանը: