Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է ՊՍԺ-ի ֆինանսական քաղաքականությունը:
«Ես արդեն ասել եմ, որ իսպանական ֆուտբոլը կոտրված չէ․ ոչ «Ռեալը», ոչ էլ «Բարսելոնան»: Կարծում եմ, որ «Ռեալը» մյուսներից ավելի լավ է հաղթահարել համաճարակը՝ հսկայական ջանքեր գործադրելով աշխատավարձի կրճատման վրա: Եվ հիմա «Ռեալը» կարող է իրեն պահել այնպես, ինչպես ուզում է:
Այնուամենայնիվ, «Ռեալը» երբեք չի դառնա ՊՍԺ, քանի որ ՊՍԺ-ում խարդախներ են: Նրանց աշխատավարձերի ընդհանուր բյուջեն հասել է գրեթե 600 միլիոն եվրոյի, և դա անընդունելի է:
Բացի այդ, «Ռեալը» պետական ակումբ չէ, այնպես որ դա նրա համար անհնար է», — մեջբերում է Տեբասին Marca-ն:
Նշենք, որ ՊՍԺ-ն ղեկավարվում է Քաթարի պետական Qatar Investment Authority ֆոնդի կողմից: