ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի А խմբի 1-ին տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» երեկ 1-4 հաշվով պարտվեց Թել Ավիվի «Մաքքաբիին»։
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։
«Մեր ուզած մեկնարկը չէր, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, թե հաղթանակների և թե պարտությունների ժամանակ։
Եվրոպական ակումբային մրցաշարի խմբային փուլում Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ է և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի շարունակենք բարձր պահել մեր երկրի պատիվը միջազգային մրցասպարեզում»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
























































